ԳԴՀ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են աջակցել Լեհաստանին՝ նրա արևելյան սահմանի պաշտպանության հարցում։ Այս մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն իր չեխ գործընկեր Յանա Չեռնոխովայի հետ համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Նա հիշեցրել է, որ Լեհաստանը ՆԱՏՕ-ի գծով Գերմանիայի գործընկերն է, ուստի նրան պատրաստ են օգնել։
Հուլիսի 14-ին Բելառուսի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Մոգիլյովի մարզի Օսիպովիչի քաղաքի շրջանում Բելառուսի տարածքային պաշտպանության պարապմունքներ են անցկացվել, որտեղ հրահանգիչներ են եղել «Վագներ» ՄՌԿ-ի մարտիկները։
Մի քանի օր անց Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը արձագանքել էր այդ իրադարձությանը՝ արևելյան սահմանի մոտ մարտիկների երկու բրիգադ տեղակայելու հայտարարությամբ։
Հուլիսի 21-ին Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ որոշում է ընդունվել զորամասերը երկրի արևմուտքից արևելք՝ Բելառուսի հետ սահմանին մոտ տեղափոխելու մասին, որտեղ նախատեսվել էին «Վագներ» ՄՌԿ-ի մասնակցությամբ վարժանքները։



























