Անտառային հրդեհների պատճառով գրեթե 30 հազ․ մարդ է տեղահանվել հունական Ռոդոս կղզուց։

Ինչպես տեղեկացնում է   rodiaki.gr-ը, նախատեսվում է կղզուց ևս 15 հազ․ մարդ տեղահանել։

Կղզում, ընդհանուր առմամբ, մոտ 200 հազ, զբոսաշրջիկ է հանգստանում։

Հրդեհների պատճառով տասնյակ մարդիկ, վեց զբոսաշրջիկ  են տուժել, այդ թվում երկու նորածին հոսպիտալացվել է։ Նշվում է, որ հրդեհների մարմանը խանգարում է ուժեղ քամին։