Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտադիր է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպել մոսկովյան օդանավակայաններից մեկում, երբ պոնտիֆիկոսի ինքնաթիռը դեպի Մոնղոլիա կամ այնտեղից վերադարձի ճանապարհին վերալիցքավորման համար վայրէջք կատարի Մոսկվայում։ Այս մասին հաղորդել է Հնադավանների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկայաբերելով պապի հետ անձնական զրույցը։

Ըստ նրա, պատրիարք Կիրիլի և Հռոմի պապի առաջին հանդիպումը կայացել է 2016-ին Հավանայի օդանավակայանում, ուստի հիմա էլ կարելի համանման հանդիպում անցկացնել, գրում է ՏԱՍՍ-ը։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  առաքելական այցով Մոնղոլիայում կլինի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը։