«Թուրքիան ձգտում է դառնալ տերություն, որը որոշումներ կկայացնի Օսմանյան կայսրության տարածքում եւ հենց այդպես է պետք հասկանալ նեոօսմանիզմի հայեցակարգը», կարծում է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:
Նրա խոսքով` նեոօսմանիզմը չի ենթադրում տվյալ երկրների տարածքների նվաճում, այն սահմանափակվում է որոշումների ընդունման իշխանությամբ:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայմանը, ապա, փորձագետի խոսքով, վերջին 10 տարվա ընթացքում սա ՆԱՏՕ-ի ձեւաչափով ամանակարեւոր ռազմաքաղաքական գործընթացն է: «Այդ քայլին գնալով` Թուրքիան քարտ բլանշ է ստացել Մերձավոր Արեւելքում գործողությունների համար: Սա բացառիկ դեպք է վերջին 10 տարում: Նույնն էր 90-ականներին` ԽՍՀՄ փլուզման ժամանակ: Իրավիճակը նման է: Այդ ակտիվությունը պայմանվորված է նաեւ Արեւմուտքով, սակայն Թուրքիան իր խաղն է տանում եւ ունի իր նախապատվությունները»,-ասում է Հովսեփյանը:




























