Անտառային հրդեհների պատճառով մարդիկ զանգվածաբար տարհանվում են Ռոդոս կղզուց։
Այս մասին հայտնել է Հունաստանի հրդեհ ծառայության խոսնակ Յոհաննիս Արտոպիոսը։
Նրա խոսքով՝ կրակը հասել է մինչեւ Կիոտարի շրջան։
Նա նշել է, որ հրդեհների վտանգ է կանխատեսվում Ատտիկայում, Էվբեյում, Լարիսայում, Արղոլիդում, Կորինֆում, Մեսինիում։
Մինչ այդ Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսն ասել է, որ Հունաստանում հրդեհները չեն կարող մարել առանց ռուսական Բե–200 ամֆիբիա ինքնաթիռների։




























