Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը (AFP) 247 կիլոգրամ կոկաին է առգրավել զբոսանավից, որը կայանել էր Թաունսվիլում, երկու մարդ կալանավորվել է։ Ինչպես երկուշաբթի տեղեկացրել են գերատեսչությունում, թմրանյութեր թաքցրած նավը  եկել էր Վանուատուից։

Ինչպես տեղեկացրել են AFP-ում, ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է բռնել եւ կալանավորել երկու տղամարդու՝ Ավստրալիայի տարածք թմրանյութերի անօրինական ներկրման առնչությամբ, դրանց ընդհանուր արժեքը ավելի քան 61,7 մլն ավստրալական դոլար է (41,6 մլն ԱՄՆ դոլար)։ «Կալանավորված տղամարդիկ եկել էին Թաունսվիլ, որպեսզի վերցնեն կոկաինը, որը թաքցված էր զբոսանավում։ Ինչպես սպասվում է, նրանք կկանգնեն դատարանի առջեւ մինչեւ օրվա վերջ»,- նշել են ոստիկանությունում։ Կալանավորումից հետո նրանք արտահանձնվել են Բրիսբեն, որտեղ նրանց մեղադրանք կներկայացվի թմրանյութերի անօրինական շրջանառության հետ կապված։

Գերատեսչությունում նաեւ տեղեկացրել են, որ մինչ այդ կատարվել է երեք ամիս տեւած հետաքննություն, քանի որ զբոսանավը կասկածներ էր առաջացրել։ Գերատեսչության տեղեկացմամբ՝ սահմանապահ ծառայության աշխատակիցները եւ ոստիկանները մինչ այդ հայտնաբերել են ոչ մեծ խոռոչներ նավի վրա եւ այնտեղից հանել են կոկաինը ուշադիր զննման արդյունքում։ Հետո «AFP ծառայողները թմրանյութերը փոխարինել են անվտանգ նյութերով եւ սպասել, թե երբ դրանց հետեւց կգան նրանք, ովքեր պետք է ստանային բեռը, որպեսզի իրականացնեն նրանց կալանավորումը։