Առնվազն ինը մարդ վիրավորվել է երկուշաբթի Թայվանի հյուսիս-արևելքում գտնվող ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը։
Գործկալության տվյալներով՝ երկու տուժածի վիճակը գնահատվում է ծանր։ Խոսքը Ջիլոնգ քաղաքում գտնվող ռազմական օբյեկտի մասին է։





























