Կորեական Kia ընկերությունը նախատեսում է այս տարվա օգոստոսին ներկայացնել Sorento քրոսովերի թարմացված տարբերակը, տեղեկացրել է motor1.com-ը։
Մեքենան կունենա փոփոխված լուսարձակներ, ռադիատորի ճաղեր եւ բամպեր։ Սրահում կլինեն կատարելագործված մեդիա-համակարգ, բարելավված պաստառներ եւ նոր ղեկ, ի հավելումն՝ վարորդի ասիստենտների ընդլայնված համալիր։
Թարմացված Kia Sorento-ն կառաջարկվի 182-285 ձիաուժ հզորությամբ շարժիչներով եւ ավտոմատ փոխանցատուփով։ Տեղից պոկումն՝ ինչպես առաջնային, այնպես էլ ամբողջական։





























