Թեհրանի տրիբունալը կախաղանի միջոցով մահապատժի է դատապարտել բլոգեր Միլան Հաթամիին, որը գովազդել էր բուքմեքերներին եւ գեմբլինգ-արշավը։ Այս մասին տեղեկացրել է «Рейтинг Букмекеров» ինտերնետ-պորտալը։

Հաթամին 2021թ., Ինտերպոլի հարցմամբ, կալանավորվել է Թուրքիայի իշխանությունների կողմից, որտեղ թաքնվում էր արդարադատությունից։ Բլոգերին մեղադրում են խարդախության մեջ. Միլանը պնդել է, որ մոլախաղերի օգնությամբ եւ գեմբլինգ-արշավների փոխգործակցությամբ մեծ փողեր է վաստակել։

Հաթամիի դատավարությունը շարունակվել է երկու տարի։

Մեղադրական դատավճռի հրապարակումից հետո անցել է չորս ամիս, ուստի այն արդեն կարող է ի կատար ածվել։