Ռամլա քաղաքում, որը գտնվում է Իսրայել կենտրոնական մասում, ավտոմեքենա է պայթել։ Այս մասին տեղեկացրել է The Jerusalem Post թերթը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Նրա տեղեկացմամբ՝ առնվազն մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց։ Իրավապահ մարմինները սկսել են կատարվածի հետաքննությունը։

Army Radio բանակային ռադիոկայանը տեղեկացրել է, որ մեքենայի մեջ կարող էր պայթուցիկ սարք դրված լինել։