Դանիայի ոստիկանությունը հարձակվել է մի կնոջ վրա, որը փորձում էր խանգարել Ղուրանն այրելուն, տեղեկացրել է Yeni Safak թերթը։
Կադրերում երեւում է, որ դանիացի ուլտրաաջ ակտիվիստը, որը զրահաբաճկոն է հագել, ծրագրում է անարգել մուսուլմանների սրբազան գիրքը. այրելուց առաջ նա գրքի վրա կոշիկ է դրել, ինչը նույնպես վիրավորական ժեստ է։
Մի կին, որն անցնում էր ակտիվիստի կողքով, փորձել է խլել Ղուրանն ու փախչել, բայց վրա է հասել ակտիվիստին պահպանող ոստիկանությունը։ Ոստիկանները հարձակվել են կնոջ վրա, գետին տապալել նրան եւ խլել Ղուրանը՝ ընթացքում պատռելով այն։





























