Ավստրալիայից տարեց տղամարդը բարեգործական նպատակներով բազմոց է նվիրել, իսկ հետո հիշել, որ դրանում 30 հազար դոլար է պահել, գրում է LADBible-ը։ Այժմ թոշակառուն հույս ունի, որ կահույքի նոր սեփականատերը կվերադարձնի գումարը։

Ջորջ անունով տղամարդու խոսքով՝ ինքը տանը վերանորոգում է սկսել, ուստի որոշել է ազատվել հին բազմոցից։ Տղամարդն ափսոսացել է դեն է նետել կահույքը, դրա համար այն նվիրել կարիքավորներին։ Սակայն օրեր անց թոշակառուն հիշել է, որ այդ բազմոցում 30 հազար դոլար է պահել։

«Ես չեմ կարող հավատալ, թե որքան հիմար էի, ճիշտն ասած», - ասել է ավստրալացին:

Ցավոք, Ջորջը չի կարողացել պարզել, թե ում է վաճառվել կահույքը: Այժմ տղամարդը հույս ունի, որ բազմոցի նոր տերը կգտնի գումարը և կվերադարձնի այն։ Այս առնչությամբ թոշակառուն նաև մի քանի գրառում է կատարել սոցցանցերում՝ փոխհտուցում խոստանալով նրան, ով կվերադարձնի գումարը:

«Եթե ես հետ ստանամ [փողի] մի մասը, ես երջանիկ կլինեմ», - ավելացրել է նա: