Ֆիլիպինների առափնյա պահպանությունը հայտնել է, որ հինգշաբթի կեսօրին ուղևորատար նավ է շրջվել արևելյան Մանիլայի Ռիզալ գավառի լճում:
Հաղորդվում է, որ դեռևս հաստատվում են առնվազն 30 զոհերի մասին տեղեկությունները։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:00-ի սահմաններում, հայտնում է Սինխուան: Առափնյա պահպանության գերատեսչությունում հավելել են, որ ուժեղ քամին հարվածել է մոտորանավին՝ խուճապ առաջացնելով մոտ 70 ուղեւորների շրջանում։
Նրանք շտապել են նավի ձախ հատվածը, ինչի հետևանքով այն շրջվել է։ Հաղորդվում է 40 փրկվածի մասին։





























