Հյուսիսային ծովում հոլանդական Ամելանդ կղզու մոտ հրդեհվել է բեռնատար նավը, որը շուրջ 3 հազ․ նոր ավտոմեքենա էր տեղափոխում, այդ թվում՝ էլեկտրական։

Նախնական տվյալներով, հրդեհի պատճառ է դարձել էլեկտրամոբիլներից մեկի բռնկումը, հրդեհի հետևանքով անձնակազմի 1 անդամ զոհվել, 22-ը տուժել են։

Միանգամից մի քանի փրկարար և քարշիչ նավերի ներգրավմամբ գործողությունը Հյուսիսային ծովում ընթանում է ամբողջ թափով, սակայն մասնագետները երկյուղում են, որ բեռնատար նավը դեռ մի քանի օր կշարունակի այրվել։

Այրվող նավի կողերը ողողում են քարշիչների ջրով, բայց դա անում են զգուշորեն, որպեսզի չխորտակեն նավը։ 

Այն բանից հետո, երբ անձնակազմի անդամները չեն կարողացել ինքնուրույն կրակը մարել, նրանցից մի քանիսը ստիպված են եղել ջուրը նետվել 30 մետր բարձրությունից, գրում է BBC-ն։