Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը հայտնել է արեւային էլեկտրակայանի հրդեհից հետո թունավոր ծխի մասին։
«Ջեֆերսոն շրջանում արեւային վահանակների վրա խոշոր հրդեհը զգալի վնաս է հասցրել եւ հանգեցրել է մեծ քանակությամբ ծխի արտանետմանը, որը վտանգ է ներկայացնում»,-ասել է նա։
Հոքուլը հավելել է, որ նահանգի իշխանությունները շարունակում են հետեւել իրավիճակին եւ արդեն արձագանքման ուժեր են ուղարկել դեպքի վայր:
ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալներով ՝ երկրում կա ավելի քան 5 հազար արեւային էլեկտրակայան։ 2022 թվականին նրանց բաժին է ընկել երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի արտադրության 3,4%-ը։





























