Ծայրահեղ շոգը Հարավային Եվրոպայի երկրներում հանգեցրել է զբոսաշրջային վերելքի Նրովեգիայում։ Հունիսի արդյունքներով սկանդինավյան երկիր է այցելել ընդհանուր առմամբ 1,62 մլն զբոսաշրջիկ ամբողջ աշխարհից, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով Նորվեգիայի Վիճակագրական վարչության վերլուծաբանների տվյալներին։

Այցելությունները Նորվեգիա առավելագույնն են 2010-ից ի վեր։ Մայիսին տեղի հյուրանոցներում հանգստանալու համար նախնական պատվերներ էին արել 751,3 հազար օտարերկրացիներ։ Հունիսի տվյալներով, օտարերկրացիներից բացի՝ նաեւ Նորվեգիայի քաղաքացիներն են հանգստացել սեփական երկրում, եւ զբոսաշրջիկների ընդհանուր թիվը եղել է ամենաբարձրը ողջ դիտարկումների ընթացքում։

Նորվեգական կրոնի փոխարժեքի նվազումը փոխել է պատկերացումն այդ երկրի մասին՝ որպես Եվրոպայի ամենաթանկ երկրներից մեկի։ Օտարերկրյա արժույթների շարքում միայն ճապոնական իենն է, որ սրընթաց նվազել է։ Նորվեգական ազգային արժույթի էժանացումը հանգեցրել է զբոսաշրջիկների հոսքի Գերմանիայից, Նիդեռլանդներից ե ԱՄՆ-ից. այդ երկրները առաջատարն են սկանդինավյան այս երկիր այցելությունների թվով։ Վերջին ժամանակներս նորվեգացիներն իրենք էլ նախընտրում են ճամփորդել երկրի ներսում արտասահմանում հանգստանալու փոխարեն, քանի որ վերջինը թանկացել է կրոնի էժանացման հետեւանքով։