Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Դանիել Լիբերմանը հետաքրքիր տեղեկություն է ներկայացրել այն մասին, թե իրականում որքան պետք է մենք քնենք, որպեսզի լիովին հանգստանանք։ Շատերը կարծում են, որ մեծահասակները պետք է քնեն ուղիղ ութ ժամ ամեն գիշեր, բայց պրոֆեսորը հավաստիացնում է, որ դա այնքան էլ ճիշտ չէ, գրել է Daily Mail-ը։

Նա բերել է այն մարդկանց օրինակը, որոնք հրաժարվել են գաջեթների, հեռուստացույցի եւ անգամ էլեկտրական լույսի օգտագործումից։ Երբ նրանց վրա դրել են հատուկ սարքեր քունը չափելու համար, պարզվել է, որ նրանք օրական քնում են ընդամենը վեց կամ յոթ ժամ, եւ դա նրանց բավական է լավ հանգստանալու համար։

Պրոֆեսորը բացատրել է, որ լույսը, երկար ժամանակ հեռուստացույց դիտելը կամ հեռախոսներ օգտագործելը քնելուց առաջ խանգարում են մեզ քնել նորմալ ժամանակով, գրել է Planeta Today-ը։

Նա հավաստիացրել է, որ հետազոտությունները ցույց են տվել, որ եթե մենք երկար ժամեր չանցկացնենք սմարթֆոնների կամ հեռուստացույցների էկրանների առջեւ, ապա մեզ քնելու ավելի քիչ ժամանակ կպահանջվի։

Գաղափարը, որ բոլորը պետք է քնեն օրական ուղիղ ութ ժամ, ճիշտ չէ, կարծում է Լիբերմանը։ Մեծահասակների համար առաջարկվում է յոթից ինը ժամ օրական, 6-12 տարեկան երեխաների համար՝ իննից տասներկու ժամ, իսկ դեռահասների համար՝ ութից տասը ժամ։ Հիշեք, որ յուրաքանչյուր օրգանիզմի հարկավոր է քնի տարբեր քանակություն՝ լիակատար հանգստի համար։