Ամսվա վերջին օրը պղնձի արժեքն աննշան իջնում է Չինաստանի ոչ միանշանակ մակրովիճակագրության հրապարակումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,13 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,928 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), ուրբաթ օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել 1,09 տոկոսով՝ 8 662,5 դոլար, ալյումինիումինը՝ 0,77 տոկոսով՝ 2 222 դոլար, ցինկինը՝ 1,77 տոկոսով՝ 2 497,5 դոլար։