Չեխիան արգելափակել է ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովի տեղի ընկերությունների հաշիվները, ինչպես նաեւ կալանք է դրել նրա ակտիվների վրա, տեղեկացրել է չեխական հեռուստատեսությունը։
«Եվտուշենկովը գաղտնի վերահսկում է էլեկտրաբաղադրիչների ընկերությունը եւ Չեխիայում մի շարք հյուրանոցներ ունի։ Ռուսաստանում նրա ընկերություններն արտադրում եւ մատակարարում են սպառազինության համակարգեր բանակի համար»,- նշվել է հաղորդագրությունում։
Տեղեկացվել է, որ պետությունը կալանավորել է ռուս գործարարի մոտ 100 մլն կրոն գումարի ակտիվները։ Եվտուշենկովին պատկանող հինգ աստղանի Savoy Westend հյուրանոցը Կառլովի Վարիում առգրավվել է։





























