Ռուսական պաշտպանությունը հարավում ճեղքելու Ուկրաինայի Զինված ուժերի ուժեղացված փորձերը կարող են վկայել հակահարձակման նոր փուլի մասին, տեղեկացրել է CNN-ը։

Ինչպես նշել է CNN-ը, ուկրաինացի պաշտոնական անձինք քիչ են խոսում այն մասին, թե ինչ նոր զորամասեր են ուղարկվում հարձակողական գործողություններին մասնակցելու համար։ Միեւնույն ժամանակ, հեռուստաալիքի տվյալներով, Ուկրաինայի ԶՈւ-ն ճակատի կարեւոր հարավային գծում գործի է դրել առնվազն մեկ նման զորամաս՝ զինված արդիական արեւմտյան տեխնիկայով։

«Տեսանյութի հատվածները ցույց են տալիս, որ արեւմտյան զրահատեխնիկան, ինչպիսին են Bradley մարտական մեքենաները, մասնակցել է գրոհի վերականգնման ժամանակ, եւ որ մարտի մեջ են մտցվել փորձառու ստորաբաժանումներ»,- նշվել է հոդվածում։

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) վերլուծաբան Ջորջ Բարոսը նշել է, որ ISW-ում առայժմ որեւէ վկայություն չեն տեսել, որ Ուկրաինայի ԶՈւ-ն գրոհում է գումարտակի (250-500 մարդ) կամ բրիգադի (մոտ 3 հազար մարդ) մակարդակով։ «Եթե ուկրաինացիները իսկապես հիմա գումարտակներ եւ բրիգադներ են ուղարկում, ինչպես տեղեկացվում է, դա նշանակում է ուկրաինական հակահարձակման ակնհայտ նոր փուլ»,- ասել է փորձագետը։

Ավելի վաղ այն մասին, որ Ուկրաինան սկսել է հարձակման նոր փուլ, տեղեկացրել էր նաեւ The New York Times-ը՝ հղում կատարելով Պենտագոնում ունեցած աղբյուրին։