Չինաստանի եւ Վրաստանի իշխանությունները հայտարարել են երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հաստատման մասին, տեղեկացրել է Xinhua գործակալությունը։
Գործակալության տեղեկացմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու Չինաստան կատարած այցի ընթացքում։ Համատեղ հայտարարության համաձայն, որի տեքստը տարածել է գործակալությունը, Պեկինը եւ Թբիլիսին նախատեսում են խորացնել ինչպես քաղաքական փոխգործակցությունը, այնպես էլ համագործակցությունը տնտեսության, մշակույթի ոլորտներում։
«Կողմերը կզարգացնեն կոորդինացումը միջազգային հարցերի լուծման ժամանակ, կշարունակեն խորացնել երկկողմ միջպետական հարաբերությունները, միասին ապահովել խաղաղությունը, կայունությունը եւ զարգացումը տարածաշրջանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում»,- ընդգծվել է հայտարարությունում։
Վրաստանի վարչապետը ժամանել է Չինաստան, որպեսզի ներկա գտնվի 31-րդ ամառային ունիվերսիադայի բացմանը Չենդու քաղաքում (Սիչուան հարավարեւմտյան նահանգ)։





























