Իսրայելը եւ ԱՄՆ-ն սկսել են ռազմածովային համատեղ զորավարժություններ, որոնց  ընթացքում կփորձարկվեն գործողությունների տարբեր սցենարներ բաց ծովում, ներառյալ նավերի զավթումը։ Այս մասին տեղեկացրել  իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։

Նրա տեղեկացմամբ՝ զորավարժություններն սկսվել են կիրակի եւ կշարունակվեն երկու շաբաթ, դրանք կներառեն մարզումներ ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում։ Զորավարժությունների ընթացքում երկու երկրների զինվորականները կփորձարկեն «ծովային տարածքի հսկում, նավերի տեսչություն, որոնողափրկարարական սցենարներ», կիրականացնեն «նավերի համատեղ զավթման կամ ահաբեկչական գործունեությանն արձագանքելու վարժանքներ», նշվել է հաղորդագրությունում։

Զորավարժություններին կմասնակցեն նաեւ ջրասուզակ զինվորականներ, որոնք համատեղ սուզումներ կիրականացնեն, կորոնեն եւ կչեզոքացնեն ծովային ականներ հեռահար  կառավարվող սարքերի օգնությամբ, նշել են բանակում։ Կիրականացվեն վարժանքներ նաեւ ռազմածովային բժշկության ոլորտում, ավելացրել են մամուլի ծառայությունում։

Սրանք կարեւոր զորավարժություններ են, որոնք հնարավորություն են ընձեռում համատեղ ուսուցման, ռազմավարական եւ օպերատիվ հմտությունների բարելավման, [Իսրայելի եւ ԱՄՆ] նավատորմների միջեւ համատեղ երկխոսության ամրապնդման համար։ Դրանք կօգնեն զարգացնել տարածաշրջանային գործընկերությունը՝ ուղղված սպառնալիքների կանխմանը, որոնց բախվում է տարածաշրջանը»,- հայտարարել են իսրայելական բանակում։