ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է Կապիտոլիումի գրոհի գործով իրեն ուղղված մեղադրանքներ «ցանկացած օր»։

Փաստաբան Ջեք Սմիթն ուսումնասիրում է Թրամփի՝ 2020 թվականի ընտրություններում Ջո Բայդենից կրած պարտությունից հետո իր պաշտոնում մնալու փորձերը։

Երկուշաբթի Թրամփն այդ թեմայով գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցում․ «Ես ենթադրում եմ, որ խելագար Ջեք Սմիթի եւ նրա ծայրահեղ կողմնակալ ավազակախմբի մեղադրական եզրակացությունը կհրապարակվի ցանկացած օր։ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ: ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»։