Պղնձի արժեքը երեքշաբթի օրն իջնում է Չինաստանի արդյունաբերական բացասական վիճակագրության հրապարակումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,37 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,0015 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 1,95 տոկոսով՝ 8 831,5 դոլար, ալյումինիումինը՝ 2,72 տոկոսով՝ 2 282,5 դոլար, ցինկինը՝ 2,7 տոկոսով՝ 2 565 դոլար։




























