Ցորենի սեպտեմբերյան ֆյուչերսի արժեքը Չիկագոյի առեւտրային բորսայում իջել է այն ցուցանիշներից, որոնք գրանցվել էին հացահատիկի գործարքի դադարեցման հաջորդ օրը, վկայում են առեւտրային հարթակի տվյալները։

Հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցնելու պահին, հուլիսի 17-ին, հացահատիկի արժեքը կազմում էր մեկ բուշելը 6,54 դոլար, հաջորդ օրը դրա արժեքը բարձրացավ մեկ բուշելը 6,7 դոլարի։ Ընդ որում՝ հաջորդ օրերին նկատվել է հացահատիկի արժեքի կտրուկ աճ՝ հուլիսի 25-ին մեկ բուշելը 7,6 դոլար։

Վերջին մի քանի օրերին հացահատիկի սեպտեմբերյան ֆյուչերսի արժեքը իջել է։ Հուլիսի 28-ին այն կազմում էր մեկ բուշելը 7,04 դոլար, իսկ աճուրդների փակման պահին՝ հուլիսի 31-ին, 6,66 դոլար։