Սաուդյան Արաբիայի ներդրումների նախարար Հալիդ ալ-Ֆալիհը երկուշաբթի Բրազիլիայի ֆինանսների նախարար Ֆերնանդու Ադադին էր նվիրել հովազի ոսկե արձանիկ, որը պաշտոնյան, այնուամենայնիվ, ստիպված է վերադարձնել հյուրին, որն այցով գտնվում է Սան Պաուլուում։
Ինչպես տեղեկացրել է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, նվերը հանձնվելու է Բրազիլիայում Սաուդյան Արաբիայի դեսպանություն արարողակարգային կանոնները չպահպանելու պատճառով, որոնք պահանջում են տեղեկացնել պաշտոնյաների համար նախատեսված թանկարժեք նվերների մասին։ Նշվել է, որ որոշումն ընդունվել է գերատեսչության ղեկավարի կողմից մաքսային-հարկային ծառայության ղեկավարի հետ խորհրդակցելուց հետո։ Եթե սաուդյան իշխանությունները ցանկանան նորից նվիրել այն, նրանք պետք է հետեւեն այն արարողակարգին, որը նախատեսված է տեղի օրենսդրությամբ։
Արձանիկը, տեղի ԶԼՄ-ներում հրապարակված լուսանկարներից դատելով, ծառի ճյուղին հանգստացող հովազ է՝ կանաչ քարե պատվանդանին, որի վրա նշված է նվիրողի անունը։ Արձանիկի չափերը եւ քաշը, ինչպես նաեւ մոտավոր արժեքը չեն նշվել։





























