«Օրանժ Թենիս» ակումբում, այսօր` հոկտեմբերի 10-ին, մեկնարկել է թենիսի Futures դասի  «Փլեյ Սիթի Գավաթ» կանանց մրցաշարը` 10 000 դոլար մրցանակային ֆոնդով:

Հայաստանի Թենիսի Ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ մրցաշարին մասնակցում են հայ թենիսիտուհիներ Անի Ամիրաղյանը,Նունե Խաչատրյանը եւ Օֆելյա Պողոսյանը: Թենիսի կանանց հավաքականի երկրորդ համար հանդիսացող Աննա Մովսիսյանը կրկին չի մասնակցի մրցաշարին վնասվածքի պատճառով:

Մրցաշարի առաջին համարը Անաստասիա Կրիմալսկան է:

Հիշեցնենք, որ այս մրցաշարին նախորդում էր   25 000 դոլար մրցանակային ֆոնդով  Վիվա-Սել ՄՏՍ Գավաթը, որում բավականին լավ հանդես եկավ Անի Ամիրաղյանը:

Վիվա-Սել ՄՏՍ Գավաթի հաղթողը դարձավ Միացյալ Նահանգների թենիսիտուհի Ջուլիա Կոհեն:

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանի Թենիսի Ֆեդերացիան հուլիս ամսին արդեն անցկացրել էր  Futures դասի  տղամարդկանց երկու մրցաշարեր: