Սոցիալական ցանցերում հայտնված տեղեկությունը Ղազախստանի տարածքում ամերիկյան լաբորատորիաների տեղակայման մասին, որոնք մինչ այդ գործել էին Ուկրաինայում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ մի քանի սոցիալական ցանցեր եւ տեղեկատվական ռեսուրսներ տվյալներ էին տարածել այն մասին, որ Ղազախստանն իբր հանրապետությունում տեղակայել է 30 ամերիկյան կենսալաբորատորիա, որոնք աշխատել էին Ուկրաինայում։ «Սա ֆեյք է, այլ պետության ոչ մի կենսալաբորատորիա Ղազախստանի Հանրապետության տարածքում տեղակայել չի նախատեսվել եւ չի նախատեսվում»,- ասել են առողջապահության նախարարությունում։
Գերատեսչության պարզաբանումը հրապարակվել է stopfake.kz պորտալում, որն ստեղծվել է Ղազախստանի տեղեկատվության եւ հանրային զարգացման նախարարության աջակցությամբ, ոչ ստույգ տվյալների դեմ պայքարի համար։





























