Save America կազմակերպությունը, որն զբաղվում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընտրարշավի միջոցների հավաքմամբ եւ բաշխմամբ,  ծախսել է գրեթե ողջ հավաքված գումարը փաստաբանների ծառայությունների վրա, տեղեկացրել է The New York Times թերթը։

Թերթի տվյալներով՝ անցած տարի հավաքված 105 մլն դոլարից մնացել է 4 մլն այն բանից հետո, երբ տասնյակ միլիոններ է վճարել որպես դատական ծախսեր՝ Թրամփի դեմ բազմաթիվ դատավարությունների ֆոնին։  Politico թերթը  նշել է, որ Թրամփի թիմը 2023թ. առաջին կիսամյակում կարողացել է հավաքել 53,8 մլն դոլար որպես նվիրատվություն եւ արդեն ծախսել է 57 մլն։ Ծախսերի ամենամեծ հոդվածը կազմում են իրավաբանական խորհրդատվությունները։

Հուլիսի 30-ին The New York Times-ը տեղեկացրել էր, որ Թրամփի թիմը կստեղծի միջոցների հավաքման հիմնադրամ, որոնք կծածկեն նրա կողմնակիցների դեմ  դատավարություններից առաջացած ծախսերը։

Ավելի վաղ Թրամփին նեկայացվել էին քրեական մեղադրանքներ ֆինասնական մեքենայությունների մեջ՝ կապված նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի, ինչպես նաեւ գաղտնի փաստաթղթերի հետ։ Նրան մինչեւ սեպտեմբերի 1-ը կարող են ներկայացվել նաեւ մեղադրանքներ՝ կապված 2020թ. Ջորջիա նահանգում նախագահական ընտրությունների արդյունքների վրա նրա ենթադրվող ազդեցության հետ։

Նախկին նախագահը, որը պատրաստվում է հաջորդ տարի նորից պայքարել բարձրագույն պաշտոնի համար գալիք ընտրություններում, իրեն ներկայացվող մեղադրանքները անվանում է քաղաքական, որոնք հրահրում են դեմոկրատ Ջո Բայդենի գլխավորած ԱՄՆ իշխանությունները։