Ֆրանսիան պատրաստվում է երեքշաբթի Նիգերից տարհանել ֆրանսիացի և եվրոպացի քաղաքացիներին այն բանից հետո, երբ նախագահական հեղաշրջումը արևմտաաֆրիկյան երկիրը ներքաշեց քաղաքական ճգնաժամի մեջ, որը բևեռացրեց տարածաշրջանի հարևան երկրները, հայտնում է CNN-ը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ասել է, որ տարհանման առաջին ինքնաթիռն արդեն «օդում» է, սակայն չի հստակեցրել՝ թռիչքը դեպի Նիգեր էր, թե՞ հակառակ ուղղությամբ:
«Ֆրանսիայի և Եվրոպայի հարյուրավոր քաղաքացիներ կան, որոնք ցանկանում են լքել Նիգերը և կտարհանվեն Ֆրանսիայի կողմից»,- ասել է նախարարը ֆրանսիական LCI հեռուստաալիքին՝ հավելելով, որ հույս ունի, որ գործողությունը կավարտվի 24 ժամվա ընթացքում։
Նախարարությունը հայտնել է, որ երեքշաբթի օրը տարհանում է ֆրանսիացի և եվրոպացի քաղաքացիներին «Նիամեյում տիրող իրավիճակի» պատճառով, որտեղ ռազմամետ ուժերի կողմնակիցները հավաքվել են Նիգերի մայրաքաղաքում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ որպեսզի ցույց անեն երկրի հետգաղութային ազդեցության դեմ:
Նիգերում ֆրանսիացի քաղաքացիներին ուղղված Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրությունը հրահանգում է տարհանվել ցանկացողներին ուտելիք և ջուր քանի սպասելիս կլինեն օդանավ նստելու:
Իտալիան ևս հատուկ չվերթ կառաջարկի՝ Նիամեյից իր քաղաքացիներին տարհանելու համար, երեքշաբթի հայտարարել է երկրի արտգործնախարար Անտոնիո Տայանին։ Ըստ Իտալիայի արտգործնախարարության խոսնակի, Նիգերում 90-ից քիչ իտալացի քաղաքացիական անձինք և 300-ից մի փոքր ավելի զինվորականներ կան:
Չորեքշաբթի օրը նախագահ Մուհամմեդ Բազումի դրամատիկ պաշտոնանկությունը հակասություններ է առաջացրել Սահելի տարածաշրջանի երկրներում, որտեղ բռնի ծայրահեղականության սպառնալիքը վերջին տարիներին ապակայունացրել է տեղական կառավարությունները և հանգեցրել անկայունության:
Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական միությունը (ECOWAS) կիրակի օրը խստորեն նախազգուշացրել է ռազմական խունտային և մեկ շաբաթ ժամանակ տվել Բազումին ազատելու և վերականգնելու համար՝ զգուշացնելով, որ չեն բացառի «ուժի կիրառումը», եթե իրենց պահանջները չկատարվեն։
Տնտեսական բլոկը ուղևորությունների արգելք և ակտիվների սառեցում է սահմանել ռազմական հեղաշրջման փորձի մեջ ներգրավված զինվորականների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների և քաղաքացիական անձանց համար, ովքեր համաձայնվում են մասնակցել պաշտոնյաների կողմից ստեղծված ինստիտուտներին կամ կառավարությանը:
Ֆրանսիան և Եվրամիությունը նույնպես պետական հեղաշրջումից հետո դադարեցրել են ֆինանսական օգնությունը Նիգերին։
Բուրկինա Ֆասոն և Մալին իրենց համերաշխությունն են հայտնել Նիգերի իշխանություններին և հայտարարել, որ չեն մասնակցի Նիգերի դեմ ECOWAS-ի որևէ գործողության՝ պատժամիջոցներն անվանելով «ապօրինի և անմարդկային»:
Գվինեան ևս իր համերաշխությունն է հայտնել Նիգերին՝ երկուշաբթիհայտարարելով, որ չի մասնակցի Նիգերի դեմ գործողություններին:





























