ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին այսօր՝ օգոստոսի 1-ին, ճեպազրույցում հայտարարել է Նիգերում ռազմական գործողություն իրականացնելու միության պատրաստակամության մասին՝ Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության (ECOWAS) նմանատիպ խնդրանքի դեպքում:
Ըստ նրա, ԵՄ-ն դեռևս նման դիմումներ չի ստացել, բայց պատրաստ է քննարկել դրանք ստացվելու դեպքում:
Միաժամանակ, Նիգերում տեղի ունեցած հեղաշրջումը Մասրալին անվանել է «ժողովրդավարության սպառնալիք»:
Նա նշել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է ECOWAS-ի դիրքորոշմանը, որը հեղաշրջումը համարում է «ժողովրդավարական սկզբունքների խախտում, որոնց վրա հիմնված է քաղաքական իշխանությունը տարածաշրջանում»։





























