ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 2020թ. ընտրություններին միջամտելու գործով, ըստ նոր մեղադրանքի, 50 տարվա բանտարկություն է սպառնում, բայց եթե նա հայտնվի բանտում, գաղտնի ծառայությունը, ըստ ԱՄՆ օրենքների, կշարունակի ապահովել նրա անվտանգությունը։

Ինչպես նշված է ԱՄՆ օրենսգրքի 371 պարագրաֆում, «ԱՄՆ-ին խաբելու նպատակով դավադրության» համար պատիժ են հանիսանում տուգանքն ու հինգ տարին չգերազանցող բանտարկությունը։ Ըստ մեղադրանքի՝ 1512 պարագրաֆում «պաշտոնական ընթացակարգին խանգարելու համար»՝ տուգանք կամ ազատազրկում մինչեւ 20 տարի ժամանակով, նույնքան էլ «դավադրության» նպատակով՝ այդ հանցագործությունը կատարելու համար։ Վերջին՝ «դավադրություն իրավունքների դեմ» կետի համար, համաձայն 241 պարագրաֆի, պատիժ կարող են լինել տուգանքն ու 10 տարվա ազատազրկումը, բայց իրավիճակը կարող է բարդացնել արարքի արդյունքը. այսպես, եթե գործով անցնողի գործողության պատճառով որեւէ մեկը զոհվել է, ապա նրան կարող են նշանակել ընդհուպ մինչեւ ցմահ բանտարկություն։ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհի ընթացքում զոհվել են ընդվզման մասնակից կինն ու մեկ ոստիկան, հատուկ դատախազ Ջեկ Սմիթը հայտարարել է, որ քաղաքական գործչի դեմ մեղադրանքները հետապնդում են Կապիտոլիումի դեմ գրոհի մեղավորներին պատժելու նպատակ։

Հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն՝ ատենակալների մեծ ժյուրին համաձայնել է նախկին նախագահին պատասխանատվության ենթարկել «ԱՄՆ-ին խաբելու դավադրության», «պաշտոնական ընթացակարգին միջամտելու դավադրության», «պաշտոնական ընթացակարգերին միջամտելու եւ դրա փորձի», «իրավունքների դեմ դավադրության» համար։ Թրամփն իրեն վերագրվող արարքներն իբր կատարել է՝ դիմելով անունները չնշված վեց համախոհների օգնությանը։

Թրամփը պետք է դատարան ներկայանա օգոստոսի 3-ին Վաշինգտոնում։