Սպիտակ տունը համաձայն չէ Fitch գործակալության կողմից ԱՄՆ վարկանիշն իջեցնելուն եւ տնտեսական խնդիրների համար մեղադրում է հանրապետականներին, հայտարարել է վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Քարին Ժան-Պիեռը։
«Մենք համաձայն չենք այդ որոշմանը»,- նշվել է Ժան-Պիեռի տարածած հայտարարությունում։
«Նրա խոսքով՝ նախկին վարչակազմի օրոք գործակալությունը երկիրը գնահատել էր այլ մոդելով, իսկ ներկան «մարտահրավեր է նետում իրականությանը, որպեսզի իջեցնի ԱՄՆ վարկանիշն այն պահին, երբ նախագահ Ջո Բայդենը հասել է տնտեսության ամենաուժեղ վերականգնմանը»։
Ինչպես հայտարարել է Ժան-Պիեռը, ԱՄՆ տնտեսության համար սպառնալիք է մնում «հանրապետական պաշտոնյաների ծայրահեղականությունը», որոնք խանգարում են Բայդենի տնտեսական նախաձեռնություններին։
Տեղեկացվել է, որ Fitch վարկանիշային գործակալությունն իջեցրել է ԱՄՆ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը ААА-ից АА+-ի։




























