Թայվանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Լայ Ցինդեն կայցելի Պարագվայ՝ մասնակցելու նորընտիր նախագահ Սանտյագո Պենյայի երդմնակալության արարողությանը։ Նա այստեղից տարանցմամբ կայցելի Նյու Յորք եւ Սան Ֆրանցիսկո, չորեքշաբթի ասել է կղզու արտաքին գործերի փոխնախարար Յույ Դալեյը։

Յույ Դալեյը, որի խոսքերը մեջբերել է CNA-ը, նշել է, որ ուղեւորությունը կայանալու է օգոստոսի 12-18-ը։

«(Պատվիրակությունը) օգոստոսի 12-ին տարանցմամբ կլինի Նյու Յորքում, 13-ին կհեռանա ԱՄՆ-ից, օգոստոսի 14-ի առավոտյան կմեկնի Պարագվայ, 15-ին կմասնակցի Պարագվայի նորընտիր նախագահ Սանտյագո Պենյայի երդմնակալության արարողությանը, իսկ 16-ի առավոտյան կհեռանա Պարագվայից, այդ օրվա երկրորդ կեսին տարանցմամբ կլինի Սան Ֆրանցիսկոյում, 17-ի առավոտյան կհեռանա ԱՄՆ-ից եւ 18-ին կվերադառնա Թայվան»,- ասել է Յույ Դալեյը։

Ավելի վաղ Թայվանի Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը (CNA) տեղեկացրել էր, որ Լայ Ցինդեն կգլխավորի կղզու պատվիրակությունը, որը կմասնակցի Պարագվայի նորընտրի նախագահ Սանտյագո Պենյայի երդմնակալության արարողությանն օգոստոսին։