Թունիսի նախագահ Քայիս Սաիդը երկրի նոր վարչապետ է նշանակել Ահմեդ ալ Հաշանիին։ Այս մասին ասված է պետության ղեկավարի վարչակազմի հաղորդագրության մեջ։

Ալ-Հաշանին երդվել է օգոստոսի 1-ին Կարթագենյան պալատում: Նա կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինել է Նաջլա Բուդին Ռոմդանին՝ Թունիսի պատմության մեջ առաջին կին վարչապետին։

Ռոմդանը կառավարությունը ղեկավարում էր 2021 թվականի հոկտեմբերից։

Վարչապետի փոփոխության պատճառները դեռ չեն հաղորդվում։