Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը պետք է վերականգնել՝ համաշխարհային գները կայունացնելու համար, իսկ համաձայնագրի երկարաձգման  դադարը կարող է սրել պարենային անվտանգության խնդիրները: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնտեսագետի գրասենյակը։

«Սևծովյան հացահատիկի նախաձեռնության ներկայիս ընդհատումը կհանգեցնի շուկայի անկայունությանը և զգալի բացասական ազդեցության՝ մարդասիրական օգնության վրա... Հիմնական պարենային ապրանքների միջազգային գները, ամենայն հավանականությամբ, կտատանվեն՝ կախված նրանից, թե արդյոք ուկրաինական արտահանումը կմնա շուկայում՝ զուգորդված այլ խոշոր արտադրող երկրներում դրա աճեցման պայմանների  փոփոխության հետ»,- ասվում է փաստաթղթում, որում մատնանշվում է նաև, որ հացահատիկի գործարքի շարունակական ընդհատման ազդեցության ծավալները կարող են խորանալ վերջին տարիներին տեղի ունեցած բազմաթիվ գլոբալ ճգնաժամերի պատճառով:

Զեկույցում նշվում է, որ հացահատիկի համաձայնագրի հիմնական նպատակը համաշխարհային գների և շուկայի կայունության ապահովումն է, որից ամենաշատը պետք է օգտվեն ամենաաղքատ և կարիքավոր երկրները։