Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը որոշել է հետաձգել իր պաշտոնական այցն Ավստրալիա, որը նախատեսված էր ընթացիկ տարվա ամռանը, տեղեկացրել է ERR-ն։ Պորտալի տեղեկացմամբ՝ այս քայլը կապված է անհրաժեշտ քանակությամբ միջոցների բացակայության հետ՝ այցը վճարելու համար։ Պետության ղեկավարի գրասենյակն այդ միջոցները չունի։
«Գնահատելով գրասենյակի իրական հնարավորությունները՝ որոշվել է առայժմ հետաձգել այցը»,- ասել է նախագահի գրասենյակի մամուլի քարտուղար Էպ-Մարե Կուկեմելկը Õhtuleht պարբերականին։
Ինչպես նշել է ERR-ը, Էստոնիայի ֆինանսների նախարար Մարտ Վիրկլաեւը հաստատել է, որ կառավարություն հարցում ուղարկվել է Կարիսի Ավստրալիա մեկնելու կապակցությամբ։ Նրա խոսքով՝ նախագահի գրասենյակը խնդրել է փող հատկացնել Էստոնիայի կառավարության պահուստից, բայց այդ միջոցները ստանալ չի հաջողվել, քանի որ դրանք անհրաժեշտ են «չնախատեսված ծախսերը» վճարելու համար։
ERR-ն ընդգծել է, որ կառավարությունից մերժողական պատասխան ստանալու ֆոնին նախագահի գրասենյակը հույս ունի, որ ընթացիկ իրավիճակը կփոխվի հօգուտ պետության ղեկավարի ծախսերի հաստատման խորհրդարանի միջոցով, դա թույլ կտա համաձայնեցնել միջոցների տրամադրումն առանց կառավարության մասնակցության։





























