Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է իտալական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ստեֆանո Պոնտեկորվոյին։
Հանդիպման ընթացքում կողմերը նշել են Ադրբեջանի և Իտալիայի միջև հաջող գործընկերությունը և տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Քննարկվել են նաև ռազմական և քաղաքացիական ոլորտներում աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «Լեոնարդոյի» հետ Ադրբեջանի համագործակցության հարցերը։





























