Պարենային ապրանքների համաշխարհային գները հուլիսին բարձրացել են այդ թվում հացահատիկի գործարքի գործողության դադարեցման ֆոնին։ Այս մասին նշվել է ուրբաթ ՄԱԿ Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) տարածած հաղորդագրությունում։

FAO պարենային գների ինդեքսը, որն արտացոլում է միջազգային գների ամսական փոփոխությունները պարենի հիմնական տեսակների համար, հուլիսին կազմել է 123,9 կետ, ինչը 1,3 տոկոսով բարձր է, քան նախորդ ամիս, բայց 11,8 տոկոսով ցածր ՝ 2022թ. հուլիսի մակարդակից։

Նշվել է, որ աճը պայմանավորված է FAO բուսայուղերի գների ինդեքսի ցուցանիշի կտրուկ աճով, որն ավելացել է 12,1 տոկոսով հունիսի համեմատ, նվազման յոթ ամիսներից հետո։ «Արեւածաղկի ձեթի համաշխարհային գինը մեկ ամսում բարձրացել է ավելի քան 15 տոկոսով, ինչը հիմնականում բացատրվում է արտահանական մատակարարումների անորոշությամբ Ռուսաստանի Դաշնության՝ սեւծովյան հացահատիկային գործարքը դադարեցնելու որոշումից հետո։ Արմավի, սոյայի եւ ռապսի ձեթերի համաշխարհային գները բարձրացել են արտադրող երկրներում արտադրության հեռանկարների հետ կապված»,- նշվել է կազմակերպության փաստաթղթում։

Փորձագետները նաեւ նշել են ցորենի համաշխարհային գնի բարձրացման մասին 1,6 տոկոսով։ Խոսնը առաջին բարձրացման մասին է վերջին ինն ամիսներից հետո։ Աճը «բացատրվում է Ուկրաինայից արտահանման անորոշության, ինչպես նաեւ Հյուսիսային Ամերիկայում պահպանվող երաշտի հետ կապված»,- նշվել է FAO-ում։

Բրնձի գների ինդեքսը մեկ ամսում բարձրացել է 2,8 տոկոսով եւ մեկ տարում 19,7 տոկոսով՝ հասնելով ամենաբարձր անվանական մակարդակին 2011թ. սեպտեմբերից ի վեր։ Ցուցանիշների բարձրացումը կապված է բրնձի նոր առեւտրային սահմանափակումների հետ, որը մտցրել է Հնդկաստանը, նշել են փորձագետները։ Շաքարի գների ինդեքսը իջել է 3,9 տոկոսով, կաթնամթերքներինը՝ 0,4, մսինը՝ 0,3 տոկոսով։

Հացահատիկի գործարքը դադարեցրել է գործողությունը հուլիսի 17-ին։ Ռուսաստանը, որը մի քանի անգամ երկարացրել էր 2022թ. հուլիսին կնքված համաձայնագիրը սեւծովյան միջանցքի մասին ուկրաինական ցորենով նավերի համար, հիշեցրել է, որ գործարքի ՌԴ-ին վերաբերող մասը՝ ագրոարտահանման խոչընդոտների չեղարկումը, այդպես էլ չի կատարվել։ Մոսկվան ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ, չնայած պայմանավորվածությունները նպատակ ունեին պարենն ուղարկել ամենաաղքատ երկրներ, ցորենի հիմնական մասն Ուկրաինայից գնացել է Արեւմուտքի զարգացած երկրներ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ գործարքին, բայց միայն այն ժամանակ, երբ Մոսկվային վերաբերող մասը կատարվի։