Միացյալ Նահանգների իշխանությունները պլանավորում են օգտագործել Պուերտո Ռիկոյում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին բազան՝ ուկրաինացի օդաչուներին F-16 կործանիչներ վարելու համար վարժեցնելու համար, հաղորդում է Prensa Latina-ն։

Նրա խոսքով, մի քանի շաբաթ առաջ կղզու հյուսիս-արևելքում գտնվող Սեյբա քաղաքի Roosevelt Roads ռազմածովային բազայում աշխատանքային հանդիպման ժամանակ հաղորդվել է, որ այստեղ ուկրաինացի օդաչուներ են պատրաստվելու։

Գործակալության տվյալներով՝ բազան դադարեցրել է գործունեությունը 2004 թվականին, սակայն Վաշինգտոնն իրեն իրավունք է վերապահել օգտագործել այն։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս էր հայտնել, որ ուկրաինացի օդաչուների ուսուցումը F-16 կործանիչներ վարելու համար կսկսվի օգոստոսին։