Բուլղարիան բանակցություններ է վարում ուկրաինական կողմի հետ՝ խորհրդային նախագծման զրահափոխադրիչներ ուղարկելու համար։ Ուրբաթ օրը՝ օգոստոսի 4-ին, համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Սոֆիայում։

Պայմանագրի համաձայն՝ Բուլղարիան ներքին գործերի նախարարության պաշարներից զրահափոխադրիչներ կփոխանցի Ուկրաինա, գրում է BILD-ը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ խոսքը մոտ հարյուր ռազմական մեքենաների մասին է, որոնք այլեւս չեն օգտագործվում բուլղարացի իրավապահների կողմից։