Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Կիպրոսի թուրքական հատվածի արտգործնախարար Հուսեյն Օզգուրգունը բողոքել է, թե Կիպրոսի հատվածում մոտ 100 հազար թուրքեր ունեն հունական անձնագիր։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Հուսեյն Օզուգերգինի հայտարարությանն է անդրադարձել Կիպրոսի թուրքական հատվածում հրատարակվող Yeniduzen պարբերականը՝ «Բողոքողին տես» հրապարակմամբ։  Նշվում է, որ Կիպրոսի թուրքական հատվածի քաղաքացիների հունական անձնագրերից բողոքող նախարարը եւս ունի հունական անձնագիր։ Կիպրոսի թուրքական հատվածի արտգործնախարարը Թուրքիայի խորհրդարանում բողոքել էր, թե հույներն իրենց թուրք երիտասարդներին խաբում են հունական անձնագրերով։ Նա նշել էր, թե 400 հազար բնակչություն ունեցող Կիպրոսի թուրքական հատվածում մոտ 100 հազար թուրքեր ունեն հունական անձնագրեր։