ԱԺ-ում այսօր` հոկտեմբերի 13-ին, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի աշխատանքային նիստում քննարկվել է նոյեմբերի 1-3-ը Հայաստանում տեղի ունենալիք Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստի օրակարգը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգը ներառում է Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների շրջանակում ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա վիճակը, քաղաքական երկխոսությունը եւ բարեփոխումները Հայաստանում, կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացմամբ ձեռնարկատիրական եւ ներդրումային միջավայրի բարելավումը Հայաստանում, ԼՂ-ի հակամարտության խնդիրը, հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաեւ Հայաստանի աջակցությունը տարածաշրջանային համագործակցությանը եւ նրա մասնակցությունը Արեւելյան համագործակցության բազմակողմանի ուղղվածություններին հարցերը:
Հանձնաժողովի անդամները եւ կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտողությունները վերոնշյալ խնդիրների առնչությամբ:
Օրակարգային հարցերի վերաբերյալ հանձնաժողովի 12-րդ նիստում հայկական կողմի դիրքորոշումը ներկայացնելու համար նշանակվել են զեկուցողներ:




























