Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրում է «Զվարթնոց» օդանավակայանում տաքսիների կայանման իրավունքի հետ առաջացած խնդիրը: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով` ինքն այդ խնդրի մասին իմացել է մամուլից:

Նշենք, որ ըստ «Առավոտ» թերթի հրապարակման` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալի տարածքում կայանելու իրավունք են ստացել միայն 2 տաքսի ծառայություններ` Aero  եւ Taxi Tur, ինչը հարուցել է մյուս տաքսի ծառայությունների ու անհատ տաքսիսիտների դժգոհությունը:

Ըստ Շաբոյանի` եթե այդ որոշման մեջ հակամրցակցային կանոնների խախտումներ հայտնաբերվեն, ապա կհարուցվի վարչական վարույթ: