«Օրանժ Արմենիա»  ընկերության հետ համագործակցության շրջանակներում «Յունիբանկը» հինգ նոր պրոմո-կետ է տեղադրել Orange-ի վաճառքի սրահներում, տեղեկացնում են բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից: Այդպիսով` Orange-ի արդեն 10 սրահներում  կարելի է բջջային հեռախոսների եւ նոութբուքների ապառիկ վաճառքը ձեւակերպել տեղում: «Յունիբանկի» պրոմո-կետերի առկայությունը հենց վաճառքի սրահներում զգալիորեն արագացնում է վարկավորման գործընթացը` սպառողական վարկերի ձեւակերպումը հաճախորդների համար էլ ավելի դյուրին եւ հարմարավետ դարձնելով:  Բանկի առաջին հինգ պրոմո-կետերը Orange-ի ցանցում տեղադրվել են Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում սեպտեմբերին:

«Յունիբանկը» վարկերը տրամադրում է հետեւյալ պայմաններով. գումարը` մինչեւ 600 հազ.  դրամ, ժամկետը` մինչեւև 24 ամիս, տոկոսադրույքը` 18% տարեկան: Կանխավճարը կազմում է 0%: Վարկերը տրամադրվում են վարկային բացասական պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Բանկային  հաշվի բացումը եւ  սպասարկումն իրականացվում են անվճար: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` դիմում, անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից:

Ներկայումս   հնարավոր է վարկով բջջային հեռախոս, սմարթֆոն կամ նոութբուք ձեռքբերել Orange-ի 75 վաճառքի սրահներից 38-ում, որից 10-ում առկա է «Յունիբանկի» պրոմո-կետը: