ՌԴ Բելգորոդի մարզը գնդակոծվել է Ուկրաինայի ՌՕՈւ-ի կողմից. խաղաղ բնակիչ է զոհվել, երկու մարդ վիրավոր է։ 

Արկերից մեկը դիպել է մասնավոր բնակելի տանը։ Պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Տղամարդը կյանքի հետ անհամատեղելի բեկորային վնասվածքներ է ստացել: 

Եվս երկու բնակիչ տուժել է։ Տղամարդու մոտ կրծքավանդակի բեկորային վնասվածքներ են, կնոջ մոտ՝ ուսի, դեմքի, պարանոցի և մեջքի բեկորային վնասվածքներ։ Շտապօգնության բրիգադները նրանց տեղափոխել են կենտրոնական շրջանային հիվանդանոց։