Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի` Գարեգին Նժդեհի հրապարակում, սեպտեմբերի 5-ին, «Ղարսի խորոված» պատրաստողների մոտ, թեժ վիճաբանություն է տեղի ունեցել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝  քաղաքացիները նկատել են, թե ինչպես են խորոված պատրաստողները ծեծի  ենթարկել մեկին, որը մարմնի տարբեր մասերի վնասվածքներով՝ սալջարդ, քերծվածքներ ախտորոշմամբ  տեղափոխվել  է Էրեբունի բժշկական կենտրոն:

Դեպքով զբաղվում են իրավապահները հասկանալու համար, թե ինչու են խորոված պատրաստողները ծեծել տղամարդուն: