Այս տարի Թուրքիայում արժեզրկումը կարող է հասնել 65%-ի։ Այս մասին հայտարարել է երկրի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը՝ երկրի առաջիկա երեք տարիների տնտեսական քաղաքականությունը  ներկայացնելիս։

«Արժեզրկման  ժամանակավոր աճ է նկատվում։ 2023 թվականին մենք ակնկալում ենք, որ սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) տարեվերջին կկազմի 65%։ 2024 թվականի վերջին սպասում ենք, որ ՍԳԻ-ն կկազմի 33,0%, 2025-ի վերջին՝ 15,2%, իսկ 2026-ի վերջին՝ 8,5%»,- ասել է Յըլմազը։

Յըլմազը նաև ավելացրել է, որ Թուրքիան ակնկալում է, որ 2024 թվականին գործազրկության մակարդակը կնվազի մինչև 10,3%, 2025 թվականին՝ 9,9%, իսկ 2026 թվականին՝ 9,3%։

Թուրքիայի տարեկան արժեզրկումը  օգոստոսին աճել է մինչև 58,94%,՝ հուլիսի 47,8%-ից, երկուշաբթի հայտնել է Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TUIK): Թուրքիայի Կենտրոնական բանկն ավելի վաղ բարձրացրել էր արժեզրկման  իր կանխատեսումը մինչև 58%՝ նախորդ  22,3% գնահատականից։