Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), հոկտեմբերի 17-ին կհրապարակվի «Գավառտրանս» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները:
Հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Գավառտրանս» ընկերությունը հադիսանում է Երեւան-Գավառ-Երեւան երթուղու միակ ուղեւորափոխադրողը: Լիցենզիաների տրամադրման մրցույթում նշված երթուղու ուղետոմսի համար առաջարկել է 500 դրամ արժեք, շահել է մրցույթը, սակայն ուղեւորներից գանձել է կրկնակի ավել գումար` 1000 դրամ:




























