Զամբիայի ոստիկանությունը ձերբակալել է նախկին առաջին տիկին Էսթեր Լունգուին։ Այս մասին հաղորդվում է սոցցանցի Զամբիայի ոստիկանության էջում։

Աղբյուրի համաձայն, Լունգուին իրավապահները պաշտոնապես մեղադրանք են առաջադրել ավտոմեքենա գողանալու, ինչպես նաև գույքի տնօրինման համար, որը, ենթադրվում է, հանցավոր գործունեությունից  ստացված եկամուտ է։

Նախկին առաջին տիկնոջից բացի բերման է ենթարկվել ևս չորս մարդ։ Նրանք բոլորը ձերբակալվել են։